copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 21:19 18-02-2026

Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը

Հունաստանի նախագահական նստավայրում կայացել է պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի գլխավորությամբ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը։

Հանդիպման մեկնարկին նախագահ Տասուլասը շեշտել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված հարաբերությունները քաղաքական հարթությունում ունեն անխոչընդոտ և դինամիկ զարգացում։

Նրա գնահատմամբ՝ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը պետք է նոր խթան հաղորդի տնտեսական, ռազմաուսումնական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ընդգծելով, որ Հունաստանի հետ հարաբերությունները եղել և շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Նախագահը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերությունը և պատրաստակամություն հայտնել հետևողական քայլերով զարգացնել երկկողմ օրակարգը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում