Օրակարգ 6 ամիս առաջ - 20:00 18-02-2026

Օրակարգ․ Արցախի հանձնումը հայկական վերնախավի տհասության հետևանքն էր․ Արման Մելիքյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արման Մելիքյանի հետ զրուցել ենք Արցախի էջը փակված լինելու իշխանությունների պնդումների, Արցախի հակամարտությունն առանց պատերազմի և տարածքներ հանձնելու կորսված հնարավորությունների, այս ամենի մեղավորների, խաղաղության հաստատման վերաբերյալ հանրությանը հրամցվող հավաստիացումների և դրանց զուգահեռ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված շինծու դատավճիռների, «Թրամփի ուղու» շուրջ ծավալվող քննարկումների և աշխարհաքաղաքական դերակատարների հետաքրքրությունների, սպասվող խորհրդարանական ընտրությունների, դրանցով Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու հավանականության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արման Մելիքյանն ընդգծում է, որ Արցախի հանձնումը հայկական վերնախավի տհասության հետևանքն էր։ «Իմ համար կասկածից դուրս է, որ ընդհանուր առմամբ Արցախի հանձնումը հայկական քաղաքական վերնախավի տհասության հետևանքն է, և՛ նախկինները և՛ ներկաները այդ քաղաքական վերնախավի մաս են»,- ասաց նա։

Հարցադրմանը, թե բոլորը հավասարապե՞ս՝ Մելիքյանը պատասխանեց․ «Հավասարապես չէ, որովհետև որոշում կայացնողներ կան կոնկրետ՝ կոնկրետ հանգամանքներում, և այդ առումով այդ որոշում կայացնողների պատասխանատվությունն է կատարվածը։ Ես կարող եմ միայն ասել, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանն իր առջև նպատակներ էր դնում և հասնում էր այդ նպատակներին: Եվ այդ նպատակը չէր վերաբերում, օրինակ, բանակցային գործընթացի բովանդակությանը, վերաբերում էր ձևաչափին: Եվ նրանք հասան նրան, որ ձևաչափը փոխելու միջոցով Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես եկավ ի վերջո որպես ագրեսոր պետություն։

Այսինքն՝ սկզբում որպես հակամարտող կողմեր հանդես էին գալիս և ճանաչված էին Բաքուն և Ստեփանակերտը, ապա՝ 93 թվականի ավարտին՝ տարեմուտին, Հայաստանին պարտադրեցին, որ ինքն իրեն ճանաչի հակամարտության կողմ և այդպիսով միջազգայնացրեցին հակամարտությունը։ Հետագետում էլ հաջորդ փուլով այո՛ Արցախը դուրս թողնվեց, և «ագրեսոր» Հայաստանը, չակերտավոր, մեն մենակ մնաց խաղաղասեր Ադրբեջանին դեմ հանդիման, միջազգային հանրությունն էլ ի վերջո ծափ տվեց Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին և պատերազմի միջոցով իր օգտին հարցը լուծելու այս տարբերակին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ հենց ռուսական կողմը թույլ տվեց, որ Արցախի վերնախավը հայտնվի Բաքվի բատնում։ Արման Մելիքյանի համոզմամբ՝ Արցախը Ռուսաստանի համար դարձել էր առևտրի առարկա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում