copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:38 16-02-2026

«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի համապետական ընտրություններին

«Հայկական քվե» կուսակցությունը պաշտոնապես որոշում է կայացրել՝ մասնակցել 2026 թվականի համապետական ընտրություններին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ավետիք Չալաբյանը:

«2023 թ. ապրիլին մենք մեկնարկեցինք «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով դրա միջոցով պաշտպանել վիրավոր Արցախը, ինչպես նաև հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թեև մենք քաղաքացիների հսկայական աջակցություն ստացանք, գործող թրքահաճո վարչախումբը Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը, փորձելով առհավետ փակել Արցախի էջը»:

«2024 թ. սեպտեմբերին մենք վերակազմավորվեցինք՝ որպես ազգային քաղաքական միավորում, մեր վրա վերցնելով ազգային ինքնության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական արդարության բազմաթիվ խնդիրներ: Ողջ 2025 թվականն անցավ թեժ պայքարի մեջ, մենք մշտապես գտնվում էինք պայքարի առաջին գծում, մեր հետևողական գործունեությանը խոչընդոտելու համար նույնիսկ վարչախմբի կողմից առանձին օրենք ընդունվեց:

Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը: Երեկ կայացավ մեր միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թ. համապետական ընտրություններին: Դրանով մենք ձևավորեցինք մեր միավորման քաղաքական թևը, և որոշեցինք անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, համախոհներին և աջակիցներին՝ մեծ վստահության և աջակցության համար, որը թույլ տվեց մեզ հասնել այս հանգրվանին: Նաև, սիրով կսպասենք մեր բոլոր այն համախոհներին, ովքեր պատրաստ կլինեն միանալ մեզ, կամ տարբեր ձևերով աջակցել մեր մեծ գործին: Մինչ այդ, մենք առաջիկա օրերին արդեն կսկսենք ներկայացնել մեր ծրագրերը և մեր քաղաքական թիմի անդամներին, և պատրաստվել մոտալուտ ճակատագրական ընտրություններին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից