copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:10 13-02-2026

Մտավորականի հետևում թաքնվել պետք չէ․ Հակոբ Մովսեսը դարձավ շարքային ՔՊ-ական

Հայաստանի քաղաքական օրակարգում վերջին օրերին քննարկվում էր ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման հարցը։ Չնայած խորհրդարանում ծավալված շուրջ երկօրյա բուռն քննարկումներին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հստակ եզրակացությանը, թե տեղի է ունեցել վարքականոնի խախտում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը միևնույն է՝ Հակոբ Մովսեսի կողքին էր։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պնդում էր, որ Հակոբ Հակոբյանը խախտել է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված քաղաքական զսպվածության պահանջը։ Նա թիրախավորել էր ՀՅԴ գաղափարախոսությունը՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը։ Հակոբ Մովսեսը, իրավիճակը մեկնաբանել է, թե հանդես է եկել ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես մտավորական։

Պաշտոնյա-մտավորական հակասության շուրջ Oragir.News-ը զրուցել է արձակագիր, դրամատուրգ և Հայաստանի գրողների միության անդամ Գուրգեն Խանջյանի հետ, ով ասաց. «Մտավորականի հետևում թաքնվել պետք չէ»։

Խանջյանը քննադատաբար մոտեցավ. «Նա լրիվ ուրիշ կերպար ուներ՝ պոետ, բարեպաշտ, ազնիվ քրիստոնյա, բայց այս վերաբերմունքով փլուզեց։ Դաշնակցությունը ֆուտբոլային թիմ չէ, ահագին ավանդ ունի այս ազգի ու պետության կայացման մեջ»։

Դրամատուրգն այս ամենին շատ վատ է վերաբերվում. «Շատ վատ է, երբ Հակոբ Մովսեսին եկեղեցու մասին հարց են տալիս, իսկ նա շրջանցում է, ասում է՝ պետությունն էլ է եկեղեցի։ Ի՞նչ է նշանակում պետությունն էլ է եկեղեցի, և ինչ-որ հրեշտակներ են նրան պահպանում, ինչ-որ էզոթերիկ բաներ։ Մի խոսքով ցավում եմ, բայց ոնց որ թե դարձավ շարքային ՔՊ-ական»։

Գուրգեն Խանջյանն ուշադրություն հրավիրեց նաև Հակոբ Հակոբյանի կողմից մի քանի անգամ կրկնվող ադապտացիա բառին․

«Հակոբն առաջարկում է «ադապտացվել»։ Ինքը հենց այդ բառն է օգտագործում, բայց այն նշանակում է հարմարվել, այսինքն՝ կոնֆորմիզմի քարոզ է անում։ Սա սկզբունք չունեցող ՔՊ-ականներին բնորոշ կեցվածք է։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Դաշնակցությանը, այլև բոլոր սկզբունքային մտավորականներին։ Պիտի հասկանալ հետևյալը՝ առաջարկվում է հարմարվել քամուն՝ որ կողմից փչի, ով որտեղից սեղմի, այնպես էլ շարժվենք։ Եթե մտավորականը նման կեցվածք ունենա, էլ ուրիշներից ի՞նչ պահանջենք»։

Գուրգեն Խանջյանն անդրադարձավ նաև Հակոբ Մովսեսի արդարացմանը, թե նա խոսել է որպես մտավորական. «Թող այնտեղից դուրս գա և էդ դեպքում կարծիքը հայտնի բոլորին... երդում ա տվել, չէ՞»։ Նա համոզված ասաց. «Մտավորականի հետևում թաքնվել պետք չէ էս դեպքում։ Լավ թաքստոց չէ»։

«Ճիշտ մտավորական լինելու համար պետք է համարձակ լինես. Եթե դու էլ ճշմարտություններ ունես, քո հայրենասիրությունն ունես, երկրիդ մասին մտածում ես, հոգ ես տանում, չպիտի ընկնես մանր բաներից կամ վախենաս ինչ-որ մանր բաներից։ Եթե էսօր ազնիվ չլինենք, մենք մեզ հետ, էլ ի՞նչ մտավորական»,- եզրափակեց գրողը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում