copy image url
Մամուլ 3 ամիս առաջ - 07:15 11-02-2026

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին. ուշագրավ նիստ է հրավիրվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուշ գիշեր հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ նիստ է հրավիրվել գործարար Սամվել Կարապետյանի մասով։ Մասնավորապես, տնային կալանքի տակ գտնվող գործարարի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են սահմանվել, որ, բացի ընտանիքի անդամներից, որևէ մեկը չի կարող նրա հետ հանդիպել՝ անգամ անձնական կենսական կարիքների համար։

Պաշտպանական կողմը դատարան է դիմել՝ պահանջելով, որ դատարանը բավարարի վարսավիրի հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Արդյունքում դատարանը բավարարել է պահանջը, բայց պայմանով, որ տնային կալանքի տակ գտնվող գործարարին դատարանից պետք է թույլ տա վարսավիրի այցը։

Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը