Տեսանյութ Մշակույթ 6 ամիս առաջ - 22:30 10-02-2026

Մխիթար Սեբաստացու 350-ամյակը Երևանում. միաբանության շունչը` Կամերային երաժշտության տանը

Այսօր՝ փետրվարի 10-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում։

Ավելի ուշ, սարկավագ ձեռնադրվելուց հետո, նա ստացել է Մխիթար անունը։ Նրա հիմնադրած Մխիթարյան միաբանությունը դարեր շարունակ առանցքային դեր է ունեցել հայ գրականության, կրթության, լեզվի, թարգմանական դպրոցի և հոգևոր երաժշտության զարգացման գործում։

Մխիթար Սեբաստացու գործունեությունը պատմականորեն կապված է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հետ, որտեղ ձևավորվել է Մխիթարյան միաբանությունը։ Սուրբ Ղազարը մինչ այսօր համարվում է միակ էթնիկ միաբանությունը, որտեղ ամբողջությամբ պահպանվում են հայկական ծեսերը, լեզուն և հոգևոր ավանդույթները։ Այսօրվա համերգին մասնակցեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը։

Ծրագրում ընդգրկված էին Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև հայ հոգևոր երաժշտության նշանավոր ներկայացուցիչներ Հ. Գաբրիել Այվազովսկու, Հ. Ղևոնդ Ալիշանի, Հ. Մեսրոպ Ճանաշյանի, Հ. Կարապետ Տէր Սահակեանի և Հ. Վահան Յովհաննէսեանի ստեղծագործությունները։

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը։ Միջոցառումը նպատակ ուներ ևս մեկ անգամ ցույց տալու Մխիթար Սեբաստացու դերը հայկական հոգևոր և մշակութային ինքնության ձևավորման ու պահպանման գործում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում