Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:29 10-02-2026

Ապահովագրական ընկերությունների հուշագիրը պարտադիր իրավական ուժ չունի. ինչ է սպասվում

Առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրման շրջանակում մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ ստորագրված համագործակցության հուշագրերը քննարկումների տեղիք են տալիս։

Յոթ ապահովագրական ընկերություններից չորսն արդեն ստորագրել են համապատասխան հուշագիր։ Ի՞նչ է սա տալիս շահառուներին, և որո՞նք են հնարավոր դրական ու բացասական կողմերը։

«Նախ պետք է հասկանալ, որ այս ամենի ակունքում «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքն է։ Այդ օրենքում սահմանված են հիմնական դրույթները՝ ինչպիսի համագործակցություն և փոխհարաբերություն պետք է ձևավորվի «Առողջության համապարփակ ապահովագրության» հիմնադրամի և մասնավոր ապահովագրական կազմակերպությունների միջև։ Այս պահին համակարգը դեռ նախապատրաստական փուլում է, ամբողջությամբ ձևավորված չէ, բայց արդեն ուրվագծվում է համագործակցության մոդելը»,- Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով հարցը, ասաց առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված է անցումային փուլ, որի ընթացքում մասնավոր ապահովագրական ընկերությունները շարունակելու են ներգրավված մնալ համակարգում։

«Կարգավորման սկզբունքը հետևյալն է՝ մինչև 2029 թվականը մասնավոր ապահովագրական կազմակերպությունները կմատուցեն ծառայություններ՝ ի լրումն պետական համակարգի։ 2029 թվականից հետո արդեն թույլատրվում է, որ նույն ծառայությունները մատուցվեն և՛ պետական, և՛ մասնավոր ապահովագրական կազմակերպությունների կողմից։ Սա բավական յուրահատուկ փոխհարաբերության մոդել է»,-կարծիք հայտնեց նա։

Փորձագետը շեշտեց, որ օրենքից բխում է պետական և մասնավոր համակարգերի համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի քաղաքացիների համար ապահովվի սահուն անցում և նվազագույն խոչընդոտների։

«Նպատակն այն է, որ քաղաքացին մինչև համակարգի ամբողջական գործարկումը կարողանա բժշկական ծառայություններ ստանալ նաև մասնավոր ապահովագրական կազմակերպությունների միջոցով, առանց ավելորդ քաշքշուկների, թյուրիմացությունների և կրկնությունների։ Դրա համար անհրաժեշտ է համագործակցություն»,- ընդգծեց Վարդանյանը։

Միաժամանակ նաև նշեց, որ ստորագրված հուշագիրն ինքնին պարտադրող իրավական ուժ չունի։

«Հուշագիրը, ըստ էության, պարտադրող փաստաթուղթ չէ։ Սա բարի կամքի դրսևորման ձևաչափ է։ Այն պետք է ամրագրվի առնվազն կառավարության որոշմամբ՝ հստակ սահմանելով ծառայությունների ցանկը, գների կարգավորումը և մնացած իրավական նորմերը»,- ներկայացրեց փորձագետը։

Վերջինիս համոզմամբ՝ այս քայլը, որպես գործընթացի մի մաս, դրական է շահառուների համար, սակայն այն պետք է համալրվի կոնկրետ իրավական մեխանիզմներով։

«Կարելի է արձանագրել, որ շահառուների համար սա դրական զարգացում է։ Ավելին՝ մասնավոր ապահովագրական ընկերությունների մասնագիտական և մարդկային ռեսուրսը պետք է առավել լայնորեն օգտագործվի հիմնադրամի ձևավորման և գործարկման բոլոր փուլերում։ Հայաստանը փոքր երկիր է, մենք չունենք մեծ թվով մասնագետներ, իսկ բժշկական ապահովագրությունը նեղ մասնագիտական ոլորտ է։ Մեր շուկան փոքր է, բնակչությունը՝ մոտ երեք միլիոն։ Հետևաբար պետք է օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որոնք ունենք»,- եզրափակեց Ծաղիկ Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին