copy image url
Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 18:20 09-02-2026

Ռազմական գոտում զոհվել է հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը

Ռազմական հատուկ գործողության գոտում զոհվել է հայկական «ԱրԲատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը՝ հղում անելով Դոնեցկի Հանրապետության Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Այսօր մարտական առաջադրանք կատարելիս հերոսի մահով ընկել է «ԱրԲատ» հատուկ գումարտակի հրամանատար Հայկը («Աբրեկ»)։ Հավերժ փառք»,- գրել է նա։

Գասպարյանը մարտական ուղին սկսել է Արտյոմովսկի գրոհով։ Հետագայում արժանացել է մարտական 10 պարգևի, այդ թվում՝ Արիության շքանշանի և «Արիության համար» մեդալի, որը նրան է հանձնել անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

2024 թվականին Գասպարյանը դարձել է Ռուսաստանի հայերի միության սահմանած «Համաձայնություն» մրցանակի դափնեկիր։

Փետրվարի 21-ին պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում