copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:11 09-02-2026

182 հազար գործազուրկ և 300 հազար աշխատատեղ ստեղծելու խոստում․ ինչ է կատարվում աշխատաշուկայում

Գևորգ Պապոյանն իր հարցազրույցներից մեկում, խոսել է աշխատատեղերի ստեղծման մասին։ Ակնհայտ էր, որ խոսքն ուղղված է Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրին, որի կետերից մեկը 300.000 աշխատատեղի ստեղծումն է։ Գևորգ Պապոյանն այդ հայտարարությունը որակել է որպես աբսուրդ և զառանցանք, նշելով, որ Հայաստանում այսօր շուրջ 182 հազար աշխատունակ, բայց չաշխատող մարդ կա։

Թեմայի շուրջ ստեղծված իրավիճակը հասկանալու համար Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ, ով ընդգծեց, որ հարցին մոտենում է որպես երրորդ կողմ։

Տնտեսագետի խոսքով՝ եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչությունը՝ շուրջ 3 միլիոն, ապա 18-ից 64 տարեկանների շրջանակում աշխատունակ բնակչությունը կարող է հասնել մոտ 2 միլիոնի։

«Եթե հաշվի առնենք պաշտոնական գործազրկության մակարդակը, որը գտնվում է 14–15%-ի սահմաններում, ապա ստացվում է, որ շուրջ 182 հազար մարդ իսկապես հաշվառված է որպես գործազուրկ, և այս թվի շրջանակում Գևորգ Պապոյանի հայտարարությունը կարելի է համարել ճշգրիտ»,- նշեց Թավադյանը։

Միևնույն ժամանակ, տնտեսագետը շեշտում է, որ կա խնդիր՝ աշխատողների մեծ մասը չի գրանցվում, շատ են բանկային համակարգի «սև ցուցակում» հայտնվածները։

«Սա նշանակում է, որ աշխատունակ բնակչության մոտ 16 տոկոսը փաստացի շահագրգռված չէ, որ գրանցված աշխատի, քանի որ աշխատավարձի զգալի մասը կարող է ուղղվել պարտքերի մարմանը»,– ընդգծեց տնտեսագետը, միաժամանակ տեղեկացնելով, որ այսօր Հայաստանում գրանցված աշխատողների քանակը մոտ 800 հազարի է հասնում։

Նրա խոսքով՝ մի կողմից խոսվում է աշխատատեղերի ստեղծման մասին, մյուս կողմից չի հստակեցվում՝ ովքե՞ր են աշխատելու այդ աշխատատեղերում՝ Հայաստանի քաղաքացինե՞րը, թե՞ օտարերկրացիները։

Աղասի Թավադյանը նշում է, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե աշխատատեղերի քանակի, այլ տնտեսական մոդելի տեսանկյունից։

«Հայաստանի տնտեսությունը հիմնականում հիմնված է բանկային, ֆինանսական համակարգերի, շինարարության և ծառայությունների վրա։ Արտադրական ոլորտներում ներդրումներ անելու համար երկիրն այսօր այնքան էլ գրավիչ չէ միջազգային ներդրողների համար»,– ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ պետությունը պետք է շեշտը դնի ոչ թե աշխատատեղերի թվի, այլ արտադրության խթանման, արտահանման հնարավորությունների, ինչը ինքնաբերաբար կհանգեցնի աշխատատեղերի ստեղծման։

Կարևոր հարցերից է նաև այն, թե ի՞նչ պայմաններում, ո՞ւմ համար և ի՞նչ տնտեսության մեջ են այդ աշխատատեղերը ստեղծվելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից