Ներքին 6 ամիս առաջ - 12:53 09-02-2026

Մոլդովական փողոցը փոսերի մեջ է․ ժամանակավոր լուծումները չեն օգնում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բնակիչները ահազանգում են, որ փողոցում, հատկապես MG սուպերմարկետի հարևանությամբ, առաջացել են մեծ փոսեր, որոնք երկար ժամանակ չեն վերացվում։

Բնակիչների խոսքով՝ նշված ճանապարհահատվածում փոսերը բազմաթիվ են, ինչի հետևանքով երթևեկությունը դժվարանում է, առաջանում են խցանումներ և վթարային իրավիճակներ։ Նրանք նշում են, որ խնդիրը նոր չէ, սակայն մինչ այժմ շոշափելի լուծում չեն տեսնում։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Oragir.News-ը կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետարանից հայտնել են, որ թեմային այսօր անդրադարձ է կատարվել գործակարգավարական նիստի ընթացքում։

Նիստի ընթացքում արձանագրվել է, որ ձմեռային սեզոնից հետո ճանապարհածածկույթը մի շարք հատվածներում վնասվել է, և փոսերի ծավալը մեծ է ամբողջ քաղաքում։

Նիստի ժամանակ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության տնօրեն Սաշա Կատվալյանը պատասխանելով Ավինհանի հարցադրմանը նշել է, որ արդեն մի քանի անգամ փորձ է արվել տալ տեղային, ժամանակավոր լուծումներ, իսկ առաջիկա օրերին կմեկնարկեն բուն փոսալցման աշխատանքները։ Պաշտոնյան ընդգծել է նաև, որ աշխատանքների ծավալը մեծ է, և անհրաժեշտ է դրանք իրականացնել արագացված ռեժիմով՝ ներգրավելով լրացուցիչ գործընկեր կազմակերպությունների։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում