copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 17:27 08-02-2026

Ուժը կորցրած բաժանարար հոծ գծերը ավելի լավ են երևում, քան ամիսներ առաջ արված իրական հոծ գծերը

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայրենական կոռուպցիայի և հանցավոր ինքնավստահության միաժամանակյա դրսևորման հերթական դեպքը. կհիշե’ք, հանրային տրանսպորտի համար առանձնացված երթևեկություն կազմակերպելու նպատակով Արգիշտի փողոցի՝ Երևանի քաղաքապետարանի և «Վիվասելլ»-ի կենտրոնական գրասենյակի դիմացով անցնող ճանապարհն ամիսներ առաջ դարձրեցին մեկ երթևեկելի գոտի, իսկ մյուսը տրամադրեցին հանդիպակաց երթևեկությանը, որտեղ երթևեկության ոչ հանրային մասնակիցների համար սահմանվեց երկու երթևեկելի գոտի։

Այդպիսով, առանձին, նոր բաժանարար հոծ գծեր նշագրվեցին, իսկ հներն իհարկե չջնջվեցին։

Հիմա տեսեք լուսանկարներում՝ կարգավորման ուժը կորցրած, սակայն երթևեկությունը խաթարող, շփոթեցնող հին հոծ գծերն ավելի լավ են պահպանվել, ավելի տեսանելի են, քան ընդամենը ամիսներ առաջ արված իրական հոծ գծերը, ինչն ավտոմեքենաների՝ ճակատ-ճակատ բախվելու վտանգ է ստեղծել, քանի որ առաջին հայացքից ի վերջո հասկանալի չէ, թե երթևեկելի գոտին ո՞ր կողմի համար է նախատեսված։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները