copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 18:45 05-02-2026

Փաշինյանը Ալիևի լավագույն գործընկերն է և օգնել է նրան աշխարհում հանդես գալ որպես «խաղաղության աղավնի»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Իլհամ Ալիևի գործողությունների մեջ ինձ համար ոչ մի զարմանալի բան չկա։ Ինքը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց, այդ հարցում՝ Փաշինյանը իր լավագույն գործընկերն է տևական ժամանակ։ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարին օգնել է մաքրվել ագրեսիվ պատերազմի, ցեղասպանական գործողությունների, ռազմական հանցագործությունների, տարածքների օկուպացիայի մշակութային ցեղասպանության թեմաներից։ Օգնել է աշխարհում հանդես գալ որպես «խաղաղության աղավնի»։ Փաշինյանի անսպառ լավություններն Ալիևին զուգահեռվում են հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարով, հայկական ինքնության, պատմության, խորհրդանիշների դեմ հռչակված արգահատելի, շատ վտանգավոր պատերազմով։

Ի պատասխան Փաշինյանի մատուցած ծառայությունների՝ Ալիևը շարունակում է հնարավորինս ոտնահարել հայ ժողովրդի արժանապատվությունը, շինծու «դատավարությունների» թեման կարևոր կռվան է այդ հարցում, դրան գումարվում է «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող զավթողական ծրագիրը և պետական մակարդակով էթնիկ հայի դեմ ատելության մշտական քարոզը։
Իրականում, հայ ժողովուրդը հավաքական առումով մշտապես ձգտել է խաղաղության, մեզ պետք չէ համոզել, որ խաղաղությունը լավ բան է, քանի որ ցանկացած մարդ ասում է՝ խաղաղություն լինի, մնացածը կլուծենք։ Բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա, կա հարաբերական անդորր, կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ՝ ընդդեմ հայկական պետության, ինքնության, հնարավոր հզորացման։ Իսկ առանց հզորացման, չի կարող լինել կայուն և երկարատև խաղաղություն։

Հարցի լուծման բանալին հայ հանրության ձեռքին է, հատկապես նրանց ձեռքին, ովքեր այսօր անջատել են լրահոսը, ապրում են իրենց սովորական հոգսերով, հենց այդ մարդկանց քաղաքական ակտիվացման խնդիր պետք է դնի այն ընդդիմադիր ուժը, գործիչը, ով հավակնում է լինել ապագա ղեկավարությունը։ Հենց այդ մարդկանց սրտերին տանող ուղին պետք է գտնել, այն մարդկանց, որոնց տևական ժամանակ հոգնեցրել ու զզվեցրել են՝ սովորացնելով, թե քաղաքականությունը դա բարոյազրկության ու անսկզբունքայնության մասին է։ Պետք է ընկալում փոխել և բովանդակություն բերել դաշտ։ Ուրախ եմ նկատել, որ դրա միտումները կան։ Մնում է շարունակել համառ աշխատանք տանել այդ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից