Ուղիղ եթեր
Արտաքին Խոսք Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:39 03-02-2026

Նախիջևանը կորցնում է ինքնուրույնությունը․ նախագահի հարցը կլուծի Ալիևը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։

Փոփոխության ենթարկվող նախաբանում նշված էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք այսօր էլ շարունակում են ուժի մեջ մնալ։

Նորացված տարբերակում միայն նշված է, որ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ, ով նշեց, որ մի քանի խնդրահարույց հարցեր կան։

«Նախ պետք է արձանագրել, որ Զանգեզուրի միջանցքի խնամակալություն տալը Ադրբեջանին եղել է հենց Մոսկվայի և Կարսի համաձայնագրերի հիման վրա, այսինքն՝ մեկը մյուսին փոխկապակցված են հիմքով։ Մենք գիտենք, որ Կարսի և Մոսկվայի պայմանագրերով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև ինչ-որ բարեկամական հարաբերություններ են հիմնվել, և դրանով իսկ Նախիջևանը հանձնվել է որպես խնամակալական տարածք»,– նշում է Դավթյանը։

Ըստ ադրբեջանագետի՝ Սահմանադրության փոփոխությունը նաև աշխարհաքաղաքական ռիսկեր է պարունակում, և շատ հավանական է, որ մոտ ապագայում գերտերությունները նաև հարցականի տակ դնեն Սովետական Միության շրջանում ձևավորված պետությունների սահմանները։

«Պետք է նշել, որ բացի նրանից, որ հանվել են այդ երկու կետերը, նաև այլ հոդվածներ են ավելացրել, օրինակ՝ հենց Նախիջևանի Սահմանադրությունում։ Մեկը վերաբերում է նրան, որ Նախիջևանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի կառավարելիությունը փոխանցվում է Ադրբեջանի նախագահին, այսինքն՝ ինքն է որոշում, թե Նախիջևանում ով պետք է լինի նախագահ, և երկրորդը, եթե չեմ սխալվում, վերաբերում է 28-րդ հոդվածին։ Մեջլիսի կազմավորման հնարավորությունը տրվում է Բաքվին, և եթե 31 պատգամավոր չի կարողանում ապահովել, սա նույնպես կառավարվում է Բաքվից։ Այսինքն՝ ըստ էության անեքսիայի է ենթարկվում»,– նշում է ադրբեջանագետը։

Դավթյանը նշում է, որ Ադրբեջանը փաստորեն բռնակցում է Նախիջևանը՝ չնայած նրան, որ այն խնամակալության տակ է, և չնայած այն հանգամանքին, որ կան միջազգային համաձայնագրեր՝ Մոսկվայի և Կարսի։ Այս մոտեցումը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում ապագայի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել