Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 03-02-2026

Օրակարգ․ Ուսուցիչների ատեստավորման թեստերը նախապես վաճառվում են․ Ատոմ Մխիթարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը կրթության փորձագետ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Ատոմ Մխիթարյանն է։

Հարցազրույցի ընթացքում Ատոմ Մխիթարյանի հետ զրուցել ենք անգլերենի միասնական քննության ժամանակ գրանցված սկանդալի (թեստերի մի մասը խոտանով էր տպագրվել), կրթական համակարգի վրա նման միջադեպերի ազդեցության, ուսուցիչների ատեստավորման գործընթացի, այդ թեստերի վաճառքի, «Ակադեմիական քաղաք»-ի նոր հայեցակարգի ընդունման, նախորդի չեղարկման, պատգամավորներից բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների առկայության մասին իշխանականների պնդումների, բոլոր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու և գնաճի հետ ինդեքսավորելու անհրաժեշտության, «ՀայաՔվե»-ի գործունեությունը սահմանափակող օրենսդրական վերջին փոփոխությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ատոմ Մխիթարյանը շեշտում է՝ ուսուցիչների ատեստավորման թեստերը նախապես վաճառվում են։

«Թեստով գնահատելը շատ սխալ է, շատ սխալ է, և նույնը նաև, էլի զուգահեռներ անցկացնելով, կարելի է ասել նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացի մասին։ Այնտեղ էլ ուրեմն ամեն ինչ գնահատվում է էլի թեստային տարբերակով, և այդ ուսուցիչը, ինչպես նախկինում կար, նույն ձևի նաև շարունակում է այդ ատեստավորման գործընթացից հետո: Ի դեպ ասեմ, որ սա՝ այս թեստային տարբերակները, իրենց հետ բերում են նաև որոշակի կոռուպցիայի էլեմենտներ՝ կրթության ոլորտ, որը ևս անթույլատրելի է:

Օրինակ, իմ համակուրսեցիներից մեկը՝ առանց անուններ տալու, նա մասնակցեց վերջերս կազմակերպված էդ թեստավորման գործընթացին՝ ատեստավորման, և էլի տպագրական սխալ կար թեստերի մեջ․ օրինակ՝ պատասխանի փոխարեն, օրինակ եմ ասում էլի, օրինակ՝ 100-ի փոխարեն 10 էր գրված։ Ուրեմն պարզվեց, որ այն ուսուցիչները, որոնք եկել էին այդ օրը թեստավորման, այսինքն՝ այդ ատեստացիան հանձնելու, նրանց կեսից շատը սխալ պատասխան էր գրել: Դա ինչ է նշանակում․ նշանակում է, որ նրանք նախապես իմացել էին այդ թեստերի պատասխանները և, այդ սխալ պատասխանը գրելով, ճիշտ գնահատական էին ստացել: Սա նշանակում է, որ որոշակի առումով շրջանառվում են նախապես այդ թեստային հարցերը»։

Դիտարկմանը, որ թեստերը փաստացի վաճառվում են՝ Ատոմ Մխիթարյանը արձագանքեց․ «Այո՛, ուղիղ կարելի է ասել, որ սա իր հետ բերել է այդպիսի ռիսկերի: Ավելացնենք նաև այն, որ այն ատեստացիան անցած ուսուցիչները պարապում են այն մյուս ուսուցիչների հետ, այսպես ասած, էլի գումարի դիմաց, որը փոխանակ մենք կրթության մասին մտածենք, մտածում ենք այդ կազմակերպման և այդ խոչընդոտները շրջանցելու մասին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ապա կրթության փորձագետը համոզմունք հայտնեց՝ արդեն ժամանակն է, որ Հայաստանում ևս բարձրագույն կրթությունը անվճար լինի, իսկ դիմորդները բուհեր ընդունվեն՝ առանց միասնական քննությունների։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը