copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:44 02-02-2026

Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. ջերմաստիճանը կնվազի, հետո կբարձրանա

Երևանում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և գիշերը և ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ին նույնքան կբարձրանա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում