Ներքին 5 ամիս առաջ - 13:40 29-01-2026

Ինձնից լավ ոչ ոք չի կարող երկիրն այս վիճակից հանել․ Քոչարյանը՝ քաղաքականությունից հեռանալու մասին


«Ես վերջապես 2008 թվականին որևէ պետական պաշտոն չպահեցի, չէ՞։ Ես թողել եմ, գնացել, հեռացել, և իմ կյանքի ամենից երջանիկ տարիները եղել են 2008-2018 թվականները․ ազատ մարդ, աշխատել եմ մի հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել և ազատ, պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա, սա մի ուրիշ, մի ուրիշ հաճույք է մի մարդու համար, որը 88 թվականից մինչև 2008 թվականը միշտ սենց ծանր փորձություններով անցնում էր, միշտ կրիզիսային, ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվություն էր իր վրա ստանձնում։

Հիմա այն վիճակն է, որ ևս ճգնաժամային է, ևս պատասխանատվություն ստանձնելու, կամ պատասխանատվությունից խուսափելու ընտրության առջև եմ ես կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարող երկիրը (հանել) և դրա համար եմ ստանձնել»,- այս մասին իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Oragir.News-ի այն հարցին, թե ի՞նչ պետք է լինի, որ նա հեռանա քաղաքականությունից։

Երկրորդ նախագահը խոստացավ նաև, որ երբ «Հայաստան» դաշինքը առաջիկայում ներկայացնի ընտրություններին մասնակցելու ձևաչափը և իր թարմացված կազմը, այս մասին ավելի մանրամասն կխոսի․

«Բայց այս ամեն ինչի մասին, մենք երբ որ կներկայացնենք մեր ձևաչափը մասնակցելու, ես լրացուցիչ՝ կարծում եմ ամբողջ թիմով, և դուք թիմը կտեսնեք, և ամբողջ թիմով այդ ամեն ինչի մասին կխոսենք։ Դեռ վերջնական որոշումը չկա, դրա համար սենց մի քիչ առաջ, ես առաջ ընկա, բայց Դուք ինձ առաջ բրդեցիք»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը