copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:34 29-01-2026

Հիմարություն են խոսակցությունները, թե ադրբեջանական բենզինի ներկրման շնորիվ է գինն իջել․ Քոչարյան

«Հայաստանում բենզինի պահանջարկը մոտավորապես 250 հազար տոննա է, դրա քանի՞ տոկոսն է կազմում նախորդ տարեվերջին Հայաստան ներկրված ադրբեջանական 1200 տոննա բենզինը, դա կարո՞ղ է գնային որևէ ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Խոսակցությունները, թե դրա շնորհիվ է բենզինի գինն իջել, աբսուրդ են և հիմարություն։ Ես սրա անունը դրել եմ «քարոզչական բենզինի ներմուծում»»։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին․ ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բենզինի գինն իջել է, որովհետև միջազգային նավթային շուկայում վերջերս մեծացել է նավթի արտահանումը Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, ԱՄՆ–ի և Կանադայի կողմից։ Սա բերել է նավթի գնի էժանացման, ինչն էլ բերել է նավթամթերքի էժանացման»,–հավելեց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, Հայաստանում բենզինի գինն էժանացել է այլ գործոնների ազդեցության հաշվին։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանում կա նավթազատման մեկ գործարան, որը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջները։

«Նախորդ տարի տարի Ադրբեջանը 120 հազար տոննա պրեմիում տեսակի բենզին է ներմուծել Ռուսաստանից։ Նույնիսկ մեծ հարց է՝ Հայաստան եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ Հեքիաթներ են, թե ադրբեջանական էժան բենզինը կգա․․․ Ադրբաջանը չունի այդ քանակի բենզին»,– հավելեց նախագահը։

Հարցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկող առևտուրը ինչպե՞ս է գնահատում։

«Դա լավ է, բայց ո՞վ, ու՞մ է ավելի մեծ լավություն անում՝ առնո՞ղը, թե վաճառո՞ղը։ Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան։ Սա որպես մեծ լավությունը ներկայացնելը, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Ես տասը տարի նախագահ եմ եղել, և մենք երբեք վառելիքի ներմուծման խնդիր չենք ունեցել։ Ի դեպ, վառելիքը Հայաստան ներկրվում էր Բուլղարիայից․ ռուսական նավթը գնում էր Բուլղարիա, վերամշակվում և գալիս Հայաստան։ Ադրբեջանի երկաթուղու կարիքն ընդհանրապես չկար։ Եթե դա մեզ նոր հնարավորություններ է տալիս, նորմալ է, բայց մտածիր, թե ուր են գնում քո երկրի գումարները և ինչ են ֆինանսավորում»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ եթե իր ուժն իշխանության գա, կշարունակվի՞ բենզինի ներկրումը Ադրբաջնից, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․

«Իշխանությունը, համենայն դեպս իմ կառավարման ժամանակ, երբեք բեզնին, դիզվառելիք չի ներմուծել, մասնավորն է ներմուծել։ Եթե պարզվի, որ ավելի էժան է Ադրբեջանից բերելը, պետք է մտածել։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ամեն ինչ նորմալ լինի, կբերեն։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ դա այդպես է լինելու։ Բայց կրկնեմ՝ Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի։ Եթե ռուսական բենզինը ներմուծվի Ադրբեջան, հետո Հայաստան, նախարարն էլ գնա սահմանում պլակատներով դիմավորի, երգեր երգեն, ես դրա անունը դրել եմ «քարոզչական վառելիք»։ Ամոթ է, ինչի՞ տեղ եք դրել մեր ժողովրդին։ Մտածում են՝ ոչ ոք չի՞ մտնելու, թվերը չի՞ ուսումնասիրելու, չի՞ վերլուծելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը