Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 27-01-2026

Զոհվածների սխրանքը գնահատված է հայրենիքը սիրող հայերի կողմից․ փառք ու պատիվ մեր հերոսներին․ հարցում

Հունվարի 27-ը սահմանվել է «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»։ Հիշեցնենք, որ Արցախյան վերջին պատերազմներից և ոչ մեկի հետ այս ամսաթիվը չի համընկնում։

2016 թ. Քառօրյա պատերազմը մեկնարկեց ապրիլի 2-ին, 2020-ի 44-օրյան` սեպտեմբերի 27-ին, իսկ արդեն 2023-ի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, որին հաջորդեց էթնիկ զտումը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, պատերազմներում զոհվածների սխրանքն ըստ արժանվույն գնահատվա՞ծ է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ պատերազմներում զոհվածները գնահատված են, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։

«Իհարկե ոչ, գնահատված չեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ զոհվածները հավերժ մնալու են մեր սրտերում։ «Սխրանքը մեր ժողովուրդն է գնահատում, երբեք չի մոռանա նրանց անմահ հիշատակը։ Մեր էրեխեքն են, մեր համար են զոհվել, ցմահ մեր սրտերում մնալու են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ զոհվածների սխրանքը գնահատված է հայրենիքը սիրողների կողմից։ «Ինձ թվում ա՝ այո, գնահատված է, իսկ ընդհանրապես կուզեի պատերազմ չլինի, ոչ ոք չզոհվի։ Գնահատված է նորմալ մարդկանց կողմից, ովքեր սիրում են հայրենիքը, ով որ իսկականից հայ ա»,- ասաց նա։

«Փառք ու պատիվ մեր զոհվածներին, աշխարհում թող պատերազմ չլինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից