copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 14:07 25-01-2026

Այսօր համաշխարհային քաղաքականության փոփոխությունները տասնամյակներ շարունակ Եվրոպայում տիրող կրկնակի չափանիշների արդյունք են

Այսօր համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները տասնամյակներ շարունակ Եվրոպայում տիրող կրկնակի չափանիշների և երեսպաշտության ուղղակի արդյունք են։

Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ТАСС-ի փոխանցմամբ։

Նա ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ աշխարհն այսօր շարունակում է փոխվել՝ չնայած արդեն իսկ դրամատիկ փոփոխություններին, որոնք մասնավորապես արտացոլվում են եվրոպական երկրների գործողություններում և արձագանքներում։

«Այսինքն՝ այս բոլոր փոփոխությունները, հավանաբար, կրկնակի չափանիշների, երեսպաշտության արդյունք են, որը տիրել է Եվրոպայում շատ, շատ տասնամյակներ շարունակ: Եվ, ցավոք, արդյունք են այն քաղաքական գործիչների աղքատ սերնդի, որոնք այժմ իշխանության գլուխ են Եվրոպայում»,- նշել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ