copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 09:39 23-01-2026

Խոշոր հրդեհ՝ Արալեզ գյուղում․ տներից մեկում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արալեզ բնակավայրում տուն է այրվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի հարևան շինություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արարատի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Խանջյան փողոցի տներից մեկում առաջացած կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները կարողացեկ են կանխել կրակի տարածումը ու մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջների աշխատանքի շնորհիվ կանխվել է նաև կրակի տարածումը հարևան շինություններ, այդ թվում՝ խանութ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից