copy image url
Ներքին Արտաքին 6 ամիս առաջ - 20:12 20-01-2026

Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, մենք վայելում ենք այս իրավիճակը. Ալիև

«Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, մենք վայելում ենք այս իրավիճակը»,- հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, որպես անկախ երկրներ, երբևէ չեն ապրել խաղաղության մեջ։ Երբ մենք անկախացանք՝ 1991թ․-ին, արդեն ռազմական վիճակում էինք։ Այսօր խաղաղության առաջին օգուտներից մեկը տնտեսական համագործակցության մեկնարկի վրա է ազդում։

Ադրբեջանից արդեն կրիտիկական նշանակության նավթամթերք է փոխադրել Հայաստան, ինչի արդյունքում նաև գների նվազում է արձանագրվել։ 2-3 տարի առաջ սա բացարձակ աներևակայելի էր, բայց այսօր դա իրականություն է։ Ի՞նչ պետք է մենք այսօր անենք․ ցույց տանք խաղաղության արդյունքները, որպեսզի կարողանանք նաև մեր երկու հասարակությունների լիարժեք աջակցությունը ստանալ»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի