Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 20-01-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի ներսից են հարվածելու․ Վիգեն Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Վիգեն Հակոբյանի հետ զրուցել ենք Հայ առաքելական եկեղեցու դեմ քաղաքական իշխանությունների կողմից իրականացվող արշավը չդադարեցնելու շարժառիթների, իշխանությունների վարկանիշի նվազման, դրա վրա աչք փակելու պատճառների, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ճիշտ նախապատրաստվելու և 2021-ի սխալները չկրկնելու անհրաժեշտության, ընդդիմադիր 1 ճակատ ստեղծելու հնարավորությունների, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի վերջին սկանդալային հայտարարության և տողատակերի, Անկարայի կողմից Փաշինյանի վերընտրությանը նպաստելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Վիգեն Հակոբյանը կարծում է, եթե Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները Վեհափառի «հարցը չլուծի», ապա իրեն ՔՊ-ի ներսից են հարվածելու։ «Երբեմն թվում է, որ Նիկոլ Փաշինյանը վա բանկ է գնում, արդեն նույնիսկ իր ցանկության դեպքում ինքը չի կարողանում կանգնել, որովհետև խաղադրույքները՝ կապված եկեղեցու հետ, դրանք նաև նախընտրական խաղադրույքներ են, որովհետև եթե ինքը չի կարողանում Վեհափառի «հարցը լուծել», ապա դա ձևակերպվելու է որպես խոշոր պարտություն՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի, և դա բերելու է համապատասխան արդյունքների։ Ընդ որում, առաջին հերթին դա բավականին լուրջ հարված ինքը կարող է ստանալ իր թիմակիցների կողմից, որոնք դեռևս հավատում են իր զորությանը»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ՔՊ-ի ներսից ինչ-որ մեկը կփորձի՞ իշխանությունը վերցնել՝ քաղտեխնոլոգը պատասխանեց․ «Թիմի ներսում հավատը, վստահությունը՝ իրենց լիդերի նկատմամբ էլ ավելի կսասանվի, էլ ավելի կնվազի, և եթե օրինակ նախընտրական կամ ետընտրական զարգացումների ժամանակ անհրաժեշտություն լինի կուռ թիմով հանդես գալ, ապա այդ վստահության պակասը կարող է խանգարել Նիկոլ Փաշինյանին՝ իր թիմի վրա հենվելու, հենց ամբողջովին հենվելու»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ներկայումս ՔՊ-ում ներկլանային բավականին սուր պայքար է ընթանում։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»