Ներքին Մշակույթ 7 ամիս առաջ - 19:37 18-01-2026

«Մենք կանք». միջոցառում` նվիրված արցախյան մշակույթին

Այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը և ՄՈՒՆՔ տեխնոդպրոցը միավորել են իրենց ուժերը՝ ստեղծելու մի օր, որը նվիրված է հիշողությանը, մշակութային ժառանգությանը և մեր միասնականությանը։

Այսօր այստեղ իրականացվում է Արցախյան մշակույթին նվիրված յուրահատուկ միջոցառում՝ ցուցահանդես-վաճառք։ Համալիրի ամբողջ տարածքում ցուցահանդեսն այցելուների համար բացվել է 12։00-ից, այստեղ ներկայացված են Արցախյան մշակույթի բազմազան կենդանի դրսևորումները՝ ձեռագործ աշխատանքներ, արվեստ, ավանդույթներ, խոհանոց և պատմություն,

Երեկոյան կազմակերպվել է ցուցադրությունների պաշտոնական ներկայացումը և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփումը այցելուների հետ՝ հնարավորություն տալով անձամբ ծանոթանալ ստեղծագործողներին։

Oragir.News-ը զրուցել է տաղավարների պաշտոնական ներկայացուցիչների հետ, լսել նրանց պատմություններն արցախյան բրենդների, աշխատանքների, առաջիկա ծրագրերի մասին։

Իսկ արդեն 18։00-ից 20։00-ն կազմակերպվելու է մեծ համերգային ծրագիր՝ Արցախի համույթների, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում