copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:55 16-01-2026

Հայկ Սարգսյանն առաջարկվում է 27-37 տարին լրացած և պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է 27-ից 37 տարեկան, զինվորական ծառայություն չանցած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին ազատել քրեական պատասխանատվությունից որոշակի պայմանների դիմաց։

Պատգամավորի խոսքով՝ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից կա, որոնց 27 տարին լրացել է նախորդ օրենքի ընդունումից հետո։ Նրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ այլընտրանք չունեն, քան ազատազրկվելը՝ երկուսից հինգ տարի ժամկետով։

Սարգսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջին ամսական ծախսը կազմում է 437,900 դրամ, և եթե բոլոր 1200 անձինք դատապարտվեն 3 տարի ժամկետով, պետությունը նրանց անազատության մեջ պահելու համար ստիպված կլինի ծախսել շուրջ 19 մլրդ դրամ։

«Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման երեք տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15 մլն 764,400 դրամ»,- նշեց Սարգսյանը։

Նախագծով 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը՝

1. ծառայել 24 ամիս ժամկետով,

2. ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,

3. ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,

4. ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,

5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:

Պատգամավորը նշեց, որ 2024-ի փետրվարից մինչև 2025-ի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ նախորդ օրենքից արդեն օգտվել է շուրջ 200 քաղաքացի, ինչի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 2 մլրդ դրամ կամ 5 մլն դոլար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում