Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 18:00 16-01-2026

Նորմալ չէ, որ Հրանտ Բագրատյանը Սոլովյովին արդարացնում է․ չգիտեմ՝ ոնց է մտածում․ հարցում

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրատվամիջոցներց մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի Հայաստանում, ինչպես Ուկրաինայում, արդարացրել է Սոլովյովին։

«Այս պահին գոյություն ունի երկու միջազգային իրավունք.մեկը ուժեղների իրավունքն է, մյուսը թույլերի իրավունքն է։ Ադրբեջանի նախագահը դա հասկացել է, Հայաստանը չի հասկանում, Հայաստանը իրեն դնում է հիմարի տեղ, թե՝ վայ Սոլովյովը մեզ վիրավորեց։ Իսկ Ալիևը ձեզ չի վիրավորո՞ւմ, որ Սևանա լճի նկարով գինի է թողարկում, որ ասում է՝ ընդհանրապես Հայաստան չկա, սահմանները չեմ ճանաչում։ Բա ինչի՞ չեք բողոքում։ Իհարկե, Սոլովյովի ասածի մեջ տակտի պակաս կա, բայց կա օբյեկտիվ ճշմարտություն, որ դուք կա՛մ մեր հետ եք, կա՛մ ընդհանրապես չպիտի լինեք։ Եվ եթե մեզ հետ չեք, մենք շահագրված չենք լինի, որ դուք ընդհանրապես լինեք»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացնում է Հայաստանի վրա հարձակվելու Սոլովյովի հայտարարությունը»։

Հարցվածների մի մասը նշեց է, որ Հրանտ Բագրատյանի ասածը նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ չեն լսել Բագրատյանի հայտարարությունը։

«Ոչ, նորմալ չի։ Ես շատ դեմ եմ դրան, ամեն մեկը չպիտի իր սխալ կարծիքն արտահայտի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի կարող Հրանտ Բագրատյանի փոխարեն պատասխանել։ «Նորմալ չէ, իհարկե։ Ես չգիտեմ՝ ինքը ոնց ա մտածում։ Ես ի՞նչ կարամ իր տեղն ասեմ, բայց նորմալ չի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ինքն ընդունում է Բագրատյանի բոլոր ասածները։ «Չգիտեմ, չեմ լսել Բագրատյանին, բայց ես իրեն շատ եմ սիրում, ընդունում եմ իր բոլոր ասածները»,- ասաց նա։

«Սոլովյովը ղալաթ ա արել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում