Հունվարի 11-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ հանգամանքներում և վայրում «Ձախ ստորին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր, աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի օտարեկրացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գերմանիայի քաղաքացի 35-ամյա Մոհամեդ Կասեմն է։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: