copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:27 12-01-2026

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Աբու Դաբի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են ՇՄՆ-ից։

ADSW-ն համաշխարհային ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել կայուն զարգացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը։

2008 թվականին հիմնադրված ADSW-ն հանդիսանում է միջազգային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կլիմայական համարձակ գործողությունների, նորարարական լուծումների և կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ քննարկումների և համագործակցության նպատակով։

Համաժողովը կայանալու է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը մասնակցելու են պետությունների ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ, գործադիր տնօրեններ և ոլորտային առաջնորդներ ամբողջ աշխարհից՝ միավորելու ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, հարմարվողականության և մեղմման միջոցների առաջմղման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ։

2026 թվականին ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում հյուրընկալելուն ընդառաջ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը համաժողովին նպատակ ունի նպաստել միջազգային համագործակցության խորացմանը, կլիմայական օրակարգի առաջմղմանը և կայուն զարգացման ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում