copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:34 11-01-2026

Կոտայքի մարզում բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 3 մլն դրամի վնաս

Հունվարի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ռուստամ Շ․-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Ռուստամ Շ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 22։30-ից մինչև 2026թ.-ի հունվարի 1-ը ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի իր տան առաջին հարկի եվրոպական արտադրության պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել 2-րդ հարկի ննջասենյակում գտնվող մետաղյա պատուհանի դուռը և այնտեղից հափշտակել 1 մլն 700 հազար դրամ գումար, 200 եվրո, 5000 ռուբլի գումար, պլաստմասե տարայի մեջ առկա մոտ 400 հազար դրամի մետաղադրամ, 2 հատ կանացի թևնոց, 2 հատ կանացի մատանի, 1 զույգ ականջօղ, 1 հատ վզնոց, պատճառելով ընդհանուր մոտ 3 մլն դրամի գույքային վնաս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից