Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:58 09-01-2026

Վեհափառը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը. Մայր Աթոռ

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում ունեցավ Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և Հայոց Հայրապետին փոխանցեց ամենքի ջերմ բարեմաղթանքները։

Պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք ուղղեց նաև Մայր Աթոռի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից Մանուշակ Գևորգյանը։

Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց Մայր Աթոռի պաշտոնեության նախանձախնդիր ծառայությունն ու նվիրումն ի խնդիր Սուրբ Էջմիածնի առաքելության առավել արդյունավորման ու զորացման։ Նորին Սրբությունը հաստատեց, որ Մայր Աթոռի կողմից արձանագրած ձեռքբերումների մեջ իրենց կարևոր ներդրումն ունեն նաև աշխարհիկ պաշտոնյաները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթեց Աստծո օրհնությունն ու զորակցությունը՝ հայցելով, որ Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի հայորդիներին և նրանց ընտանիքներին` խաղաղության ու բարօրության մեջ պահելով հայրենի մեր երկիրը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել