copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:49 05-01-2026

Վարչապետ «հավատացյալը» խախտում է սահմանադրական կարգը․ կրոնագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում «բարենորոգման» գործընթաց սկսելու մասին, հանրային լայն արձագանք է առաջացրել ոչ միայն կրոնական, այլև սահմանադրական հարթությունում։

Վարչապետի ստորագրությամբ հրապարակված փաստաթուղթը ներառում է Եկեղեցու կառավարման համակարգի փոփոխության, Կաթողիկոսի «հանգստի կոչման» և նոր ընտրությունների անցկացման առաջարկներ։ Միաժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ այս նախաձեռնությունն իրականացրել է ոչ թե որպես պետական պաշտոնյա, այլ որպես Եկեղեցու հետևորդ։

Այս երկակի ձևակերպումը առաջ է բերում հիմնարար հարց․ արդյոք չի խախտվո՞ւմ սահմանադրական կարգը։

ՀՀ Սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատված են միմյանցից, և պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Սակայն այս դեպքում հարցը ոչ թե միայն հայտարարության բովանդակությունն է, այլև դրա հեղինակային և ինստիտուցիոնալ համատեքստը։

Oragir.News-ի հետ զրույցում կրոնագետ Վարդան Խաչատրյանը նկատում է, որ սահմանադրական սկզբունքը շարունակում է գործել անկախ նրանից, թե ով է հանդես գալիս նախաձեռնությամբ։

«Եկեղեցին և պետությունը անջատված են միմյանցից՝ ըստ Սահմանադրության։ Եկեղեցու ներքին կյանքին վերաբերող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի հենց Եկեղեցու կողմից»,– նշում է կրոնագետը։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե փաստաթուղթը ստորագրված է վարչապետի կողմից, դա ինքնին չի նշանակում, որ այն կարող է իրագործվել պետական մեխանիզմներով։

«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հանդես է գալիս ոչ թե որպես վարչապետ, այլ որպես դավանորդ, ապա դա կարող է դիտարկվել որպես մասնավոր նախաձեռնություն։ Այդպիսի նախաձեռնությունները չեն տարբերվում այլ քաղաքացիական առաջարկություններից կամ կոչերից»,– ասում է Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ քաղաքացիական անձինք ևս կարող են նախաձեռնել ստորագրահավաք, հրապարակել կոչեր կամ առաջարկներ, սակայն դրանք չեն դառնում պարտադիր առանց Եկեղեցու համաձայնության։

«Համանման փաստաթուղթը, դրա հնարավոր հետևանքների մասով, կարող է անցնել նաև Սահմանադրական դատարանի փորձաքննություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հստակ ասել՝ որքանով է այն լիովին համադրելի սահմանադրական նորմերի հետ»,– նշում է նա։

Այս դեպքում խոսքը պետական միջամտության մասին է, քանի որ նախաձեռնությունը ներկայացվում և հրապարակվում է վարչապետի անունով։ Անկախ նրանից, թե ինչ կերպով է այն բացատրվում, վարչապետի կարգավիճակը չի կարող անտեսվել, և այդ հանգամանքը դուրս է բերում գործընթացը պարզապես անձնական նախաձեռնության շրջանակներից։

Սա է պատճառը, որ հասարակության մեջ հարց է բարձրանում՝ արդյոք պահպանվո՞ւմ է պետություն–Եկեղեցի տարանջատման սահմանադրական սկզբունքը։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով