copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 21:08 02-01-2026

Չպետք է մեղավորներ փնտրել արտաքին ուժերի մեջ. բարեփոխումները պետք է սկսվեն հենց ղեկավարներից. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նահանգային պլանավորման և զարգացման խորհրդի նիստում հայտարարել է, որ բարեփոխումները պետք է սկսվեն հենց ղեկավարներից, իսկ ուրիշներին մեղադրելը խնդիրների լուծման ճանապարհ չէ։

Ըստ նրա, ղեկավարությունը պետք է անցնի ծախսերի կառավարման մոդելից դեպի արտադրողականության բարձրացում։

«Համեմատելով իրավիճակը հարևան երկրների հետ՝ կարելի է տեսնել, որ երկրի վիճակը չպետք է մնա ներկայիս մակարդակում։ Ավելի բարձր դիրքերի հասնելը կախված է ղեկավարների, գիտնականների, մանկավարժների, քաղաքական գործիչների դիրքորոշումից։ Խնդիրը ոչ թե ռեսուրսների բացակայությունն է, այլ դրանց սխալ օգտագործումը, ինչը անմիջականորեն կապված է կառավարման հետ։

Երբ մարդիկ խնդիրներ ունեն ապրուստի ապահովման հարցում, մենք չպետք է պատճառը փնտրենք արտաքին ուժերի մեջ, չպետք է մեղավորներ որոնենք ուրիշ տեղ։ Յուրաքանչյուրը պետք է սկսի ինքն իրենից։ Նախ պետք է մենք ինքներս ուղղվենք, որպեսզի հնարավոր լինի լուծել սոցիալական խնդիրները»,- նշել է Իրանի նախագահը։

Նա կրկնել է, որ արտաքին մեղավորների որոնումը խնդիրը չի լուծում։

«Երբ մարդիկ դժգոհ են, մենք չպետք է մեղավորներ փնտրենք արտաքին ուժերի մեջ։ Պատասխանատվությունը ընկած է ղեկավարության և արդյունավետության վրա։ Խնդիրը անհրաժեշտ կառավարման ռեսուրսներ գտնելու, լուծումներ մշակելու և խնդիրները լուծելու մեջ է։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մարդկանց և լսել նրանց խնդիրները, և ոչ ոք իրավունք չունի հասարակության համար խնդիրներ ստեղծել սխալ որոշումներով։ Այնտեղ, որտեղ խախտվում է ժողովրդի իրավունքը, պատասխանատվությունն ընկած է ղեկավարների վրա, և բարեփոխումները պետք է սկսվեն հենց այնտեղից»,- հավելել է Փեզեշքիանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում