copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:10 30-12-2025

11 օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարներն ապահովեն «Իզմիրլյան» ԲԿ-ում Սուրբ պատարագի մատուցումը. Միքայել Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդը ուղերձ է հղել` նշելով, որ առաջիկայում զրկված է լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի ամանորյա և հունվարի 5-6-ի Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:

Մինչև հայրենադավների և տիրադավների հանձնախումբը շարունակում է իր ասպատակություններն ու զինված բռնագրավումները Հայ Եկեղեցու տաճարներում՝ դրանք անվանելով «պատարագներ», Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականին, ում ազատազրկել է ապօրինի հրամանով, արդեն 2-րդ Կիրակին է զրկել է կալանավորի հիմնարար իրավունքից մասնակցել կրոնական արարողություններին:

11 աշխատանքային օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:

Ընդամենը ինձ մնում է ևս 1 անգամ Աստծո դատաստանին հանձնել հերթական ապօրինությունն ու անարդարությունը կատարողներին՝ իրենց գլխավոր մոլագարի հետ միասին:

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար, ինչպես մենք ենք աղոթում ձեզ համար՝ ազատազրկման մեր պայմաններում:

Շնորհավոր Նոր տարի և Ս. Ծնունդ:

30.12.25
187-րդ օր ապօրինի բանտարկության

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում