copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:45 30-12-2025

Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ: Բացի այդ, կարող են օգտագործվել իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք ևս կարող են մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ դառնալ: Նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես խուսափել սննդային թունավորումներից:

«Տոնական օրերին, սննդային գործոնով պայմանավորված, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

- գնումներ կատարել խանութներից, ոչ թե` անկազմակերպ վաճառքի կետերից,
- գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
- աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
- իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին,
- կիսապատրաստված մթերքներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման,
խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի,
- ձեռքերն անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքին դիպչելուց հետո,
հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ,
- մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը,
- խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն եռացնել 15-20 րոպե,
- չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:

Այդուհանդերձ, եթե ունենաք մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմե՛ք բժշկի»,- ասվում է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը