Շարունակվում է հրդեհից տուժած տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքները։ ՀԷՑ-ն իր բաժանորդներին հայտնում է.
«Վարդաշեն» 110/35/6 Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքներից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգվել է բաշխիչ ենթակայան 26-ից Էլեկտրամատակարարվող հետևյալ հասցեներում.
▪️«Ազատամարտիկների» փողոց՝ մասնակի
▪️«Ս.Դավիթ» փողոց՝ մասնակի
▪️«Դավիթ Բեկ» թաղամաս՝ ամբողջությամբ
▪️«Չեռնիշևսկի» փողոց՝ ամբողջությամբ
▪️«Լորիս Մելիքով» փողոց՝ ամբողջությամբ
▪️«Բելինսկի» փողոց՝ ամբողջությամբ
▪️«Էրեբունի» թաղապետարանն՝ ամբողջությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վարդաշեն» 110/35/6 ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Այն մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել էր ենթակայանի գույքը՝ մասամբ։