copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 23:19 26-12-2025

Վիգեն Չալդրանյանը պարգևատրվել է «Մշակույթի ասպետ» մեդալով

Այսօր կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Այս առիթով Կինոյի տանը ցուցադրվել է ռեժիսորի «Ապրիլ» ֆիլմը, որի դիտմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

1985 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ապրիլ» ֆիլմը Վիգեն Չալդրանյանի ստեղծագործական ուղու սկիզբը նախանշող ֆիլմերից է:

Գործողությունները ծավալվում են հայկական լեռնային մի գյուղում, նկարագրվում են իրադարձություններ, որոնք տեղի են ունենում 1980 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

«Միջոցառման ընթացքում Վիգեն Չալդրանյանը Հայաստանի կինոգործիչների միության կողմից պարգևատրվել է Հայաստանի կինոգործիչների միության «Մշակույթի ասպետ» մեդալով, որը կինոռեժիսորին հանձնել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։

Շնորհավորում ենք ռեժիսորին հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչանքներ և երկարակեցություն՝ հագեցած նոր ծրագրերով ու հաջողություններով»,- հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում