Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 5 ամիս առաջ - 16:35 25-12-2025

83 տարեկանում վախճանվել է խորհրդային կինոյի լեգենդ Վերա Ալենտովան

83 տարեկանում մահացել է ՌԴ Ժողովրդական արտիստ Վերա Ալենտովան, հայտարարել է Պուշկինի թատրոնը, որտեղ նա աշխատել է 60 տարի։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Դեկտեմբերի 25-ի կեսօրին դերասանուհին մասնակցել է դերասան և ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկու հուղարկավորությանը Մայակովսկու թատրոնում։ Msk1-ի փոխանցմամբ՝ արարողության ժամանակ նա վատացել է և տեղափոխվել շտապօգնության բժիշկների մոտ։

Վերա Ալենտովան ռեժիսոր և դերասան Վլադիմիր Մենշովի կինն է և հեռուստահաղորդավարուհի Յուլիա Մենշովայի մայրը։ Նա հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Վաղը պատերազմ էր», «Շիրլի-Միրլի» և այլ ֆիլմերում խաղացած դերերով։