copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:52 24-12-2025

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել. «Փաստինֆո»

Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ բազմաթիվ միջնորդություններ՝ Օհանյանի և Հարությունյանի միջև առերես հարցաքննություն իրականացնելու մասին՝ մերժվել են։

Այլ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ մնաց՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով, միայն նշեց, որ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի