Ըստ էության 8 ամիս առաջ - 21:00 24-12-2025

Ըստ էության․ Գիտակցումով եմ մտել պայքարի մեջ՝ իմանալով, որ կարող եմ կյանքից էլ զրկվել. Լիդյա Մանթաշյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Սրբազան շարժման» աջակից, Հայաստանի միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին։

Նրա հետ խոսել ենք 5 ամիս անազատության մեջ գտվելու, դրա զգացողությունների, վախի զգացողության, նորից ազատությունից զրկվելու մտավախոթյուններ չունենալու, որպես պայքարի խորհրդանիշ լինելու, անազատության մեջ գտնվելու օրերին ուժ գտնելու, արդարոթյան հանդեպ հավատը չկորցնելու, կալանավորումից հետո որոշ մտերիմների երես թեքելու, ակտիվ չլինելու խորհուրդների, Սրբազանների կալանավորման, Վեհափառի ձերբակալությունը թույլ չտալու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով՝ պայքարի մեջ է մտել գիտակցաբար։

«Դուրս եմ եկել պայքարի, իմացել եմ, որ ամեն ինչ կարող են իրենք անել, նույնիսկ կարող են, ասենք պետք եղած ժամանակ կյանքից զրկել մեզ: Այդ գիտակցումով եմ մտել ես պայքարի մեջ: Բայց որ հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսին, Բագրատ Սրբազանին իրենք կձերբակալեն, չէի պատկերացնում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ հիմա ամենաշատը կարոտում է Բագրատ Սրբազանի հետ զրույցները։

«Իմ գլխավոր խորհրդատուն ու առաջնորդը այս կյանքում եղել է Բագրատ Սրբազանը, ով որ միշտ ինձ նախատել է իմ սխալների համար, ճիշտ ուղղություն է ցույց տվել, փորձել է օգնել։ Հիմա ամենաշատը կարոտում եմ Բագրատ Սրբազանի հետ զրույցները»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը