Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 11:40 24-12-2025

Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել

Մոսկվայի հարավում գիշերը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Այս մասին հայտնում են ՌԴ Քննչական կոմիտեից:

«Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ կասկածելի անձ են նկատել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտ։ Երբ մոտեցել են նրան, գործի է դրվել պայթուցիկ սարք։ Ստացված վնասվածքների հետևանքով ոստիկանության երկու աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանների կողքին գտնվող անձը զոհվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի քննիչներն ու դատաբժշկական փորձագետները շարունակում են հանցագործության վայրի զննումը։ «Նախապատրաստվում են անհրաժեշտ նյութեր՝ դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու համար: Պարզվում է պայթուցիկ սարքի ակտիվացման մեխանիզմը: Հարցաքննվում են վկաներ, ուսումնասիրվում են տեսախցիկների ձայնագրությունները», - պարզաբանել է Քննչական կոմիտեն:

Ամենից շատ դիտված