copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 14:00 23-12-2025

Վահան Տերյանին նվիրված ֆիլմ կստեղծվի. նկարահանումները կսկսվեն հունվարին

Կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը վերջապես կյանքի կկոչի իր վաղեմի ցանկությունը. նա մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված ֆիլմ կնկարահանի։ Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Գրում է «Արմենպրեսը»։

«Վահան Տերյանի մասին ֆիլմը կլինի մեր կինոարվեստը նոր գլուխգործոցով հարստացնելու ևս մեկ հնարավորություն։ Տերյանի 140-ամյակի շրջանակում կունենանք մեծանուն գրողի հիշատակն ու նրա ներկայությունը մեր կյանքում ամրապնդող ևս մեկ հրաշալի միջոց»,-ընդգծեց նախարարը։

Հարություն Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ռեժիսորը դեռ 15 տարի առաջ է Տերյանին նվիրված ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրել, սակայն չի հաջողվել համաձայնության գալ համապատասխան անձանց հետ։

«Շատ հետաձգվեց։ Վահան Տերյանին նվիրված կինոնկարը պետք է նկարահանվեր մեր առաջին ֆիլմերի հետ մեկտեղ, քանի որ նման մարդ, նման հանճար քիչ կա աշխարհում»,-ասաց Խաչատրյանը։

Արդեն հայտնի են նկարահանող խմբի անդամները։ Հարությունյանին են միանալու օպերատորներ Վահագն Տեր-Հակոբյանը և միջազգային լայն ճանաչում վայելող օպերատոր, ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը։

«Մեր օպերատորները շատ լավն են, սակայն միջազգային օպերատորի հետ աշխատելը, որը ճանաչված է և հետաքրքիր ֆիլմեր է նկարահանել, հրաշալի է։ Ֆիլմի ֆինանսավորման առաջին փուլն արդեն եղել է։ Շատ արագ ստացվեց՝ սիրով, ցանկությամբ։ Այնքան անսպասելի էր, որ չկարողացանք միանգամից սկսել աշխատանքը։ Դեռ պատրաստ չէինք, բայց հունվարի 14-ին մեկնելու ենք Ջավախք, գնալու ենք Տերյանի գյուղ, որտեղ չորս կամ հինգ օր նկարահանումներ ենք իրականացնելու։ Նկարահանումներ են նախատեսվում նաև Օրենբուրգում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Թբիլիսիում, Էջմիածնում և այլուր։ Բավականին մեծ ու ծանր աշխատանք է։ Հույս ունեմ, որ պատվով կկատարենք այն»,- եզրափակեց Հարություն Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո