Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 11:00 21-12-2025

Սպասում ենք Ամանորին, բայց քանի այս իշխանությունն է, ոչ մի բան չի փոխվի. հարցում

Շուտով Ամանոր է, և Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով՝ պարզելու համար, թե քաղաքացիներն արդյո՞ք սպասում են Ամանորին և ի՞նչ ակնկալիքներ ունեն։

Պարզվեց՝ մարդկանց մեծ մասը սպասում է և նույն ցանկությունն ունի՝ խաղաղություն, բայց տարբեր ձևակերպումներով։

Մի կին ասաց․ «Սպասում ենք, որ ուրախություն լինի, լավ լինի մեզ՝ արցախցիներիս համար»։

Երեխաներից մեկը ոգևորված պատմեց․ «Գրել եմ նամակ, Կարոյի «հուդիից» եմ ուզում»։

Կային նաև մարդիկ, որոնց համար տոնական տրամադրություն պարզապես չկար։

Մի կին հարցը լսելուց հետո միայն հառաչեց՝ օ՜ֆ, առանց որևէ այլ մեկնաբանության։

Oragir.News-ը հանդիպեց նաև Ձմեռ պապիկին, ով խոստացավ․ «Մարդիկ ինչ ցանկանան՝ բերելու եմ։ Խաղաղություն, առողջություն… իսկ երեխաները ինչ ուզում են՝ Ձմեռ պապիկը դնում է կամ տոնածառի տակ, կամ բարձի տակ»։

Մեկ տղամարդ ասաց․ «Հա, սպասում ենք, բայց քանի էս իշխանությունն ա, ոչ մի բան չի փոխվի»,- ասաց նա։

Մի կին Ամանորից ակնկալում էր մեծ փոփոխություններ․ «Սպասում ենք, որ հրեղեն ձին գա, ու ամեն ինչ շատ լավ լինի մեր ժողովրդի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները

Ձեզ գուցե հետաքրքրի