Ըստ էության 8 ամիս առաջ - 21:00 19-12-2025

Ըստ էության․ Թույլ չեմ տա՝ ինձնից տարիքով փոքրիկ տղան, ով չունի տակտի զգացողություն, ինձ վիրավորի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք դերասան Լևոն Հարությունյանին։

Նրա հետ խոսել ենք նախօրեին իշխանության համակիրների Մայր Աթոռը գրոհելու փորձի, մտավորականության և մշակութային գործիչների լռության, Ալեն Սիմոնյանի վիրավորանքների և դրան իր պատասխանի, գումարով խոսելու մեղադրանքներին և իշխանության կողմից նման հնարավոր առաջարկի, Ռուբեն Բաբայանի՝ ճիպոտահարելու պատժամիջոց ներդնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վիրավորանքներին, Լևոն Հարությունյանը նշեց, որ թույլ չի տա՝ իրենի տարիքով փոքրիկ տղան իրեն վիրավորի։

«Ես կխնդրեմ յուրաքանչյուր անգամ քո տարիքը հիշես ու դիմացինիդ տարիքը ու տես ոնց ես խոսում տարիքով մարդկանց հետ։ Եթե ինքը այդ էշ-էշ բառը չասեր ես չէի էլ արձագանքի, բայց դա իմ համար թեթև վիրավորական էր, բայց ես հիմա իրանցից ամեն ինչ սպասելու եմ ու ես թքած ունեմ իրենք սրանից հետո ինչ են խոսելու։ Ես թույլ չեմ տա որ ինձնից տարիքով փոքրիկ տղան ինձ վիրավորի առավել ևս ինքը չունի տակտի զգացողություն․․․ ես այդ օրը թույլ տվեցի 5 րոպեով իջնել իր մակարդակին»,- ասաց նա։

Հարությունյանը շեշտում է՝ ինքը բոլոր իշխանությունների ժամանակ էլ խոսել է։

«Ես այն ժամանակ էլ եմ խոսել, հիմա էլ եմ խոսում, որովհետև մի բան, որ վերաբերվում է հայրենիքին ու մեր նոր սերնդի վաղվա երկրին ես իրավունք չունեմ լռելու, որովհետև վաղը այս ամեն ինչի փոխարեն այդ խեղճ երեխեքն են պատասխան տալու: Իրենք կգնան հանգիստ կապրեն, կվայելեն այն գրփածները, դա վերաբերում է բոլոր նախագահներին: Դրա համար ես մեկ անգամ ես կրկնում եմ, որ բոլորը թաթիկ-թաթիկ տված պիտի բռնեն ու դուրս գան այս երկրից կամ կուզեն դուրս չգան երկրից, ուղղակի հեռանան, գնան իրենց կյանքով ապրեն: Սա 37 թիվն է, օրինակ Ստալինը, եթե կենդանի լիներ ինքն էլ կվախենար, ինքն էլ կզարմանար ոնց ինձնից այսպես ուժեղ տղա էլ կա»,- ասաց Լևոն Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը