Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:45 17-12-2025

ԵՄ-ի աջակցության շնորհիվ ռուսամետ Փաշինյանը կտապալվի

Եվրամիությունն առաջին անգամ չէ աջակցում Հայաստանի ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում։ ԵՄ-ն Սերժ Սարգսյանի իշխանությանը 2017-ի ԱԺ ընտրությունների համար տրամադրել է 7 միլիոն եվրո, որից 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար, 2 միլիոն եվրո էլ տրամադրվել է ընտրական տեղամասերի 95 տոկոսում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար:

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 15-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասն ասել է, որ ԵՄ-ն 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին խաղաղության և դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև աջակցություն՝ տեղեկատվական դաշտում մարտահրավերներին դիմակայելու համար։ «Նրանք այնպիսի օգնություն են ակնկալում, ինչպիսին մենք տրամադրեցինք Մոլդովային՝ չարամիտ ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է Կալասը, մանրամասնելով, որ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել երկրում 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։

Իրականում՝ ի՞նչ կարող է փոխել ԵՄ-ի 15 մլն եվրոյի աջակցությունը։

Համեմատելով նկատենք, որ 2017-ին ԵՄ 7 մլն եվրոյի աջակցության կոնկրետ թիրախները նշվում էին, իսկ 2026-ին հատկացվելիք 15 մլնը պարզ չէ , թե ինչպես, ինչ նպատակի վրա է ծախսվելու, ում է տրվելու։ Օրինակ՝ ո՞վ և ինչպե՞ս է այդ գումարով հիբրիդային սպառնալիքի դեմն առնելու։ Այս հարցի պատասխանը շատերի երևակայությունն է շարժել։

Ոմանք կարծում են, թե ինչպես Մոլդովայում, ՀՀ-ում ևս կարգելվեն որոշ ռուսամետ ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը կստեղծի կեղծ պատկեր, թե ինքը միայնակ է կանգնած ՀՀ անկախության ու ժողովրդավարության պաշտապանության դիրքերում, մյուսները Կրեմլի ագենտ են։ Օրինակ՝ եթե ՔՊ-ն պարտվի, ապա հաղթողը կորակվի ռուսամետ, Կրեմլի ագենտ, և նրա հաղթանակը չի ճանաչի ազատ աշխարհը։ Ոմանք նույնիսկ չեն բացառում, որ ԵՄ-ն աչք է փակելու ընտրություններում ՔՊ-ի խախտումների վրա և ճանաչելու է ՔՊ-ի հաղթանակը, նույնիսկ այն պարագայում, եթե ՔՊ-ն խայտառակ ընտրակեղծիքներ թույլ տա։

Կան նաև լավատեսական կանխատեսումներ։

Մոլդովայի վարչապետը ոչ միայն չէր գնում Մոսկվա պառադի, այլև ՄԱԿ-ում խոսում էր Մոլդավայից ռուսական զորքերը դուրս բերելու մասին։ Այսինքն՝ ի տարբերություն Մոլդովայի, ՀՀ-ում վարչապետը իսկական ռուսամետ է։ Այն ուժերը, որոնց Փաշինյանը Կրեմլի ագենտ է որակում, կարող են փաստերով ցույց տալ ժողովրդին ու աշխարհին, որ Կրեմլի ագենտը Փաշինյանն է։ Դրանից զատ՝ եթե պոտենցիալ մասնակիցներն այսօրվանից հանդես գան անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, ԵՄ-ին միանալը դարձնեն օրակարգի հարց, ապա հիբրիդային սպառնալիքը՝ միակ ռուսամետ ուժը կմնա Փաշինյանը։ Եվ ԵՄ-ն միայն Փաշինյանի հաղթանակը կարող է կասկածի տակ առնել։

Հիշեցնենք, որ 2017-ին «Ելք» դաշինքը ներկայանում էր որպես ժողովրդավարության ջատագով, Փաշինյանը խոսում էր ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ոմանք կարծիք են հայտնում, թե 2017-ին ԵՄ-ի 7 մլն եվրոյի աջակցությունը նպաստեց 2018-ի իշխանափոխությանը։ Նույն անալոգիայով ենթադրելի է, որ ԵՄ-ի 15- մլն եվրոյի աջակցությունը նույնպես կարող է նպաստել իշխանափախությանը։ Այսինքն՝ եթե իրական հավակնորդները ճիշտ դիրքավորվեն, ապա ԵՄ-ն կարող է խրախուսել ՀՀ-ում իշխանափոխությունը, ռուսամետ Փաշինյանի տապալումն ու անկախության ւ ժողովրդավարության ջատագով ուժերի հաղթանակը։

2017-ին 7մլն եվրոյի աջակցության տրամադրումից առաջ ՀՀ-ն պատրաստվում էր ստորագրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Ու տրամաբանական էր ԵՄ-ի աջակցությունը ՀՀ ընտրություններին։ Ներկայում ՀՀ-ն օրենք է ընդունել ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին։ Ուստի՝ ավելի քան օրինաչափ է ԵՄ-ի հետաքրքրությունը, որ ՀՀ-ում Փաշինյանից ավելի ռուսամետ մեկը չգա իշխանության։

Պարզ ասած՝ անկախության ու ժողովրդավարության ջատագով ուժերը կարող են հաջողություն գրանցել առաջիկա ԱԺ ընտրություններում։ Քաղաքական համայնքի ճիշտ դիրքավորման պարագայում ԵՄ-ի աջակցությունը կնպաստի Փաշինյանի պարտությանը։ Իսկ եթե ռուսամետ ձևացողները ճակատ կազմեն, բարձր-բարձր գոռան, ապա Փաշինյանը նրանց շնորհիվ կվերընտրվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է