Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:02 15-12-2025

Այս տարի ամենաթանկը պնդուկն է. Ամանորին ընդառաջ ինչ գներ են «Փեթակում»

Նոր տարվա շեմին Oragir.News-ի նկարահանող խումբն այսօր այցելել էր «Փեթակ» առևտրի կենտրոն՝ հասկանալու, թե ինչպիսի նախատոնական մթնոլորտ է տիրում, ինչպես են տրամադրված վաճառողները, և արդյոք նկատվում են գնային փոփոխություններ։

Առևտրի կենտրոնում նախատոնական եռուզեռը դեռ լիարժեք չէ․ վաճառողները նշում են, որ ակտիվությունն այս փուլում միջին է, իսկ հիմնական շարժը սպասվում է տոնից օրեր առաջ։

Ընդեղեն վաճառողներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարվա ամենաթանկ ապրանքներից մեկը պնդուկն է (ֆունդուկը)․ ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ գների աճն արդեն զգալի է, ինչը պայմանավորված է ինչպես ներկրման, այնպես էլ շուկայական ընդհանուր իրավիճակով։

Մեկ այլ վաճառող, որը հիմնականում ավտոմեքենաների համար նախատեսված պարագաներ է վաճառում, նշեց, որ իր առևտուրը սեզոնային կամ տոնական կախվածություն գրեթե չունի։ Սակայն, նրա խոսքով, կան քաղաքացիներ, որոնք հենց այստեղից են ընտրում նաև Նոր տարվա նվերներ՝ ավտոմեքենաների աքսեսուարներ, տեխնիկական մանր պարագաներ կամ գործնական նվերներ։

Միևնույն ժամանակ, մեր փորձը ցույց տվեց, որ «Փեթակ»-ում գտնվող քաղաքացիների մեծ մասը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ։ Շատերը նշում էին, որ խուսափում են հրապարակային մեկնաբանություններից՝ վախենալով իրենց խոսքի հնարավոր բացասական արձագանքներից, հատկապես սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքյան հարթակում։

Ինչպիսին է իրական նախատոնական պատկերը «Փեթակ» առևտրի կենտրոնում, ինչ գներ են առաջարկվում և ինչ տրամադրություն է տիրում շուկայում՝ մանրամասները մեր տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում