copy image url
Ներքին Արտաքին Միտք 5 ամիս առաջ - 09:20 14-12-2025

Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ներում է 123 դատապարտյալի, այդ թվում՝ քաղաքական այլախոհների։

Սա հստակ ազդակ է Արևմուտքին՝ հարաբերությունները մեղմելու պատրաստակամության մասին։

Եվ այստեղ անխուսափելիորեն ծագում է հարց․ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն փորձում նույն միջոցակազմը կիրառել՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։

Մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնը անել Բաքվում։

Արդյո՞ք Թրամփի քաղաքական ու գործարքային շահերից չի բխում Ալիևի առաջ նման միջնորդությամբ հանդես գալը, թե՞ խնդիրը Հայաստանի իշխանությունների ընտրած ուղին է, որոնք ռազմագերիների հարցը փաստացի հանել են առաջնահերթությունների շարքից՝ հանուն այսպես կոչված «խաղաղության օրակարգի» պահպանման։

Երկրորդ և առավել մտահոգիչ հարցը հետևյալն է․ ինչո՞ւ Լուկաշենկոն, լինելով բացահայտ բռնապետական ղեկավար, այլախոհներին ազատ է արձակում՝ Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, մինչդեռ Փաշինյանը, իրեն «ժողովրդավարական» ներկայացնելով, Հայաստանում ընդլայնում է քաղաքական հետապնդումները՝ առանց որևէ սկզբունքային հակազդեցության Արևմուտքից, նույնիսկ Արևմուտքի խրախուսմամբ:

Արդյունքում Հայաստանում ձևավորվում է վտանգավոր պատկերացում․ Արևմուտքը ոչ թե պաշտպանում է արժեքներ, այլ պաշտպանում է իրեն հարմար իշխանություններին։

Քաղաքական բանտարկյալների հարցը դառնում է ընտրովի, իսկ ժողովրդավարությունը՝ գործիք։

Սա ոչ միայն խաթարում է արդարության զգացումը Հայաստանի ներսում, այլ նաև լրջորեն վարկաբեկում է արևմտյան հաստատություններն ու հռչակված արժեքները Հայաստանի հասարակության աչքում։

Եթե Լուկաշենկոյի պարագայում պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, իսկ Փաշինյանի դեպքում լռում են, ապա խնդիրը միայն Հայաստանի իշխանությունը չէ։

Խնդիրը նաև Արևմուտքի երկակի չափանիշներն են։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը