copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:18 12-12-2025

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը` ԷՖԵՍ ապահովագրական ընկերության և Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր և կառավարող ընկերությունը, հայտարարում է 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2025թ. դեկտեմբերի 15-ին և ավարտվելու է 2026 թվականի մարտի 27-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում 11.9% է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 7.9%։

Արժեկտրոնների մարման պարբերականությունը կիսամյակային է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցների մի մասը «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ուղղելու է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» առողջության և երկարակեցության ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցմանը, իսկ մյուս մասը՝ գործող վարկերի վերաֆինանսավորմանը:

Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնում են, որ սա առաջին դեպքն է, երբ առողջապահական և ֆինանսական բիզնեսները միավորող խումբը մուտք է գործում հայկական կապիտալի շուկա: «Ինթելլիջենթ Մենեջմենթը» ներդրողներին առաջարկում է մասնակցություն իրական, աճող և երկարաժամկետ կայուն շուկայում. սա նախաձեռնություն է, որը ձևավորում է առողջապահության ֆինանսավորման նոր և ամուր մոդել՝ աճի մեծ ներուժով։

Հայաստանի բժշկական ոլորտը ցուցադրում է կայուն զարգացում բնակչության աճի, միգրացիոն հոսքերի և որակյալ բժշկական ծառայությունների բարձր պահանջարկի շնորհիվ։ Լրացուցիչ դինամիկա են ստեղծում ախտորոշման, վիրաբուժության և վերականգնողական ուղղությունները՝ բարձր կրկնելիությամբ ծառայությունների շնորհիվ։ Նորարարական ապահովագրական պրոդուկտների զարգացումը, մասնավորապես՝ կրիտիկական և օնկոլոգիական հիվանդություններից ապահովագրությունը և համալիր ավտոապահովագրական ծրագրերը, մեծացնում է պահանջարկը ապահովագրական ծառայությունների նկատմամբ՝ ձևավորելով սիներգիա ապահովագրության և կլինիկական ծառայությունների միջև։

Առողջապահության, ապահովագրության և ասիստանս ծառայությունները յուրաքանչյուրի համար առավել հասանելի, կառավարելի և պարզ դարձնելու նպատակով «Ինթելլիջենթ Մենեջմենթը» միավորել է այս երեք կարևոր բաղադրիչները մեկ ամբողջական էկոհամակարգի ներքո։

«Մեր ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլի շրջանակում մեկնարկել ենք կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը, որի մի մաս կուղղվի «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնի կառուցմանը: Լիահույս ենք, որ այս նոր նախագծով բուժօգնությունն առավել հասանելի ու որակյալ կդառնա` ապահովելով մասնագիտացված աջակցություն առանց հերթերի ու բարդ երթուղիների: Մեր նպատակն է մեր համաքաղաքացիների և միջազգային հաճախորդների, մասնավորապես` ԱՄՆ-ում, ԵՄ-ում ու ՌԴ-ում բնակվող մեր ազգակիցների համար ստեղծել բժշկական կենտրոն, որտեղ հարցերի մեծ մասը լուծվում է մեկ այցով, իսկ առողջությունը դադարում է կախված լինել հեռավորությունից և ժամանակից»,- նշում է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել` առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի [email protected] էլեկտրոնային հասցեին։ Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03/12/2025թ. թիվ 1/447 Ա որոշման համաձայն գրանցվել է «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում:

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»