copy image url
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 14:34 10-12-2025

Հայրը խնդրել էր չասել մորը, որ որդին անհայտ կորած է. Արման Թաթոյան

«Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով քննարկման ժամանակ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ ամեն անգամ հիշում է դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե որքան ուշադիր ու հետևողական է պետք լինել այս հարցերի նկատմամբ։

«Մեկ, երկու օրինակ բերեմ: Լավ հիշում եմ, երբ էր նոր էր պատերազմն ավարտվել ու անհայտ կորած հերոսների ընտանիքները չգիտեին՝ որտեղ գնալ, անորոշության մեջ էին, անընդհատ տեղեկություններ էին փնտրում: Հիշում եմ՝ հայրը եկավ, նախապես խնդրեց, ասաց՝ երբ տիկնոջս հետ հանդիպեք, դեռ մի ասեք, որ տղան անհայտ կորած է. շատ ծանր կտանի, առողջության համար շատ եմ անհանգստանում: Լավ հիշում եմ իմ հոգեբանական ծանր ապրումները. նստած եմ, դիմացս մայր է ու չգիտեմ՝ ինչ խոսել, որովհետև նախապես խնդրել էին դեռ ոչինչ չասել»,- պատմեց Թաթոյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները