copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 23:03 08-12-2025

Մեզ հոգնեցրել են Փաշինյանի անօրինականությունները եկեղեցու նկատմամբ, քանի որ դա պայքար է մեր պետականության դեմ. Թաթոյան

Արման Թաթոյանը տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ.

«Եկեղեցու վերաբերյալ հարցին իմ պատասխանը հետևյալն է․

Ինձ և մեր քաղաքացիների մեծամասնությանը հոգնեցրել են Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները մեր եկեղեցու նկատմամբ, քանի որ դա արդեն պայքար է մեր պետականության դեմ, քայքայում է մեր դիմադրողականությունը։

Մեզ պետք է այնպիսի պետություն, որի ղեկավարը առաջնորդվում է բացառապես օրենքով, որի ղեկավարը զբաղված չէ հանուն իր անձնական և քաղաքական շահերի մարդկանց ձերբակալելով, որի ղեկավարը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, իսկ եկեղեցու ներկայացուցիչները չունեն որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու կարիք։

Այս ամենը մեզ շեղում է մեր հիմնական օրակարգից։ Այս անվերջ մանիպուլյացիաները, բաժանարար քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի, եպիսկոպոսների անձնական կյանքի քննարկումները, վարչապետի անձնական կյանքի քննարկումները։

✅Սրանք չեն ստեղծում գոնե մեկ աշխատատեղ։
✅Չեն ամրապնդում մեր Զինված ուժերը։
✅Չեն բարելավում մեր կրթական համակարգը
✅Չեն ստիպում հակառակորդին դուրս գալ մեր երկրից զավթված տարածքներից:

Հետևաբար մենք չպետք է թույլ տանք, որ մեզ շեղեն այս հարցերով։

Մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգային խնդիրների վրա , մեր երկրի համար անհրաժեշտ։

Իմ օրակարգային խնդիրը, ես շարունակելու եմ կենտրոնանալ դրա վրա։

Ստեղծել բարեկեցիկ, ուժեղ, արդար Հայաստան». «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում