copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:04 08-12-2025

Ամբողջ կռիվը սա է՝ «Իրական Հայաստանի» լոկալ, գրպանային, սպասարկու եկեղեցի

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կատարվում է այն, ինչի մասին դեռ մայիսից՝ Փաշինյանի կրոնական առաջին հենց ստատուսից հետո, նշել ենք։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանը այսօր անվանել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի ու խոսել նրա նոր կանոնակարգի ընդունման մասին։

Այդ եկեղեցին ունենալու է Ամենայն Հայոց Կաթողիկոս տիտղոսի փոխարեն Հայաստանի Առաքելական եկեղեցու Կաթողիկոս։

Դրսի թեմեր պարզ է, որ արդեն չեն լինելու։

Հայը դառնում է Հայաստանյայց, Ամենայնը դառնում է Հայաստանի։
Դե պետական դրոշ, օրհներգ հնչեցնել օտարերկրյա թեմերում աբսուրդ է չէ, այս ալգորիթմի դեպքում։ Խնդիրը լոկալիզացվում է ու դառնում հասկանալի։

Ամբողջ կռիվը սա է։ Իրական Հայաստանի լոկալ, գրպանային, սպասարկու եկեղեցի։
Այդ նոր լոկալիզացված եկեղեցին գործելու է Ալմա Աթայի հռչակագրի համաձայն գծված սահմաններում։

Հայաստանի Հանրապետություն պետությունը՝ Արցախը կործանելուց հետո, կատարում է իր երկրորդ ապազգային քայլը՝ Համայն հայության եկեղեցու վերացումը և մինիմիզացումը։

Հայաստանի Հանրապետություն պետությունը շահում է՝ օդից ստանալով 120,000 բնակչություն, ահռելի արտագաղթի պայմաններում, որպես սպեղանի։ Ազգային հարց Հայաստանի Հանրապետությունը չի լուծում, լուծում է զուտ բյուրոկրատական իր գոյատևման հարցերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում