Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 21:07 05-12-2025

Հնդկաստանի հետ բանակցությունները բաց ու կառուցողական էին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի ղեկավարության հետ բանակցությունները բաց և կառուցողական է որակել։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նախագահական պալատում ռուսական պատվիրակության պետական այցին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ Պուտինը շնորհակալություն է հայտնել հնդկական կողմին կառուցողական և բաց երկխոսության, արդյունավետ համատեղ աշխատանքի համար։

«Հնդիկ ընկերների հետ այսօր և երեկ կայացած մեր բանակցություններն առանձնացել են շատ բաց և կառուցողական մթնոլորտով», – ընդգծել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը սերտ համագործակցում են Եվրասիական ընդարձակ տարածքում անվտանգության, վստահության և խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար։

Նա նաև նշել է երկու երկրների արդյունավետ համակարգումը բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ում, և հիշեցրել, որ 2026 թվականին Հնդկաստանն է նախագահելու միավորումը։

Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 4-ին Հնդկաստան է ժամանել երկօրյա պետական այցով։ Այսօր կայացել են Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունները։

Ամենից շատ դիտված